ՀԴԲ-ն միանգամայն անզոր է կանգնեցնել տեղեկատվական հոսքերը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում կարծիք է հայտնել, ո Հետախուզությունների դաշնային բյուրոն չի կարող դադարեցնել պետական տեղեկատվության հոսքը ԶԼՄ-ներ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«ՀԴԲ-ն միանգամայն անզոր է կանգնեցնել հոսքերը, որոնցով այսքան երկար ժամանակ լի է մեր կառավարությունը: Նրանք նույնիսկ չեն կարող գտնել հենց ՀԴԲ-ի հոսքերը: Գաղտնիացված տեղեկությունը, որը կարող է ԱՄՆ-ի համար կործանարար հետևանքներ ունենալ, ԶԼՄ-ներին են փոխանցում»,- գրել է նա:
ԱՄՆ նախագահը կարգադրել է, որ ԶԼՄ-ներին տեղեկություններ տրամադրող անձինք անհապաղ հայտնաբերվեն: