Թրամփը կհամագործակցի Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարի և տնտեսական հարցերով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի Ռուսաստանի հետ ընդհանուր լեզու գտնել ահաբեկչության դեմ պայքարի և տնտեսական զարգացման ոլորտներում:Այս մասին գրում է Interfax.ru-ն` հղում անելով Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սպայսերի հայտարարությանը:
«Նախագահը ինքն է որոշումներ կայացնում, լինեն դրանք Ռուսաստանին վերաբերող, թե` ոչ:Եվ նա պարզ հասկացրել է, որ եթե նրա մոտ ստացվի Ռուսաստանի հետ համագործակցության գնալ, ինչը չի հաջողվել նախորդ մի քանի կառավարիչներին, նա դա կանի:»,- հայտարարել է Սպայսերը: