ԱՄՆ-ն կուժեղացնի թուրքական «Եփրատի վահան» գործողության աջակցությունը Սիրիայում
ԱՄՆ-ն մտադրված է ուժեղացնել Սիրիայի հյուսիսում իրականացվող «Եփրատի վահան» գործողությանը տրամադրվող աջակցությունը: Այս մասին հայտնում է Interfax.ru-ն` հղում տալով Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիկրի Ըշըկի կողմից արված պաշտոնական հայտարարությունը:
«Մեթ Մետիսը ասաց, որ ԱՄՆ-ն կուժեղացնի «Եփրատի վահան» գործողության համար տրամադրվող աջակցությունը»,- նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Մետիսի և Ըշըկի հանդիպումը կայացել է անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում, Բրյուսելում: