Իրանը ցանկանում է Մերձավոր Արևելքում Ռուսաստանի հետ ռազմավարական միություն ստեղծել
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է Մերձավոր Արևելքում Մոսկվայի հետ ռազմավարական համագործակցություն ստեղծելու Թեհրանի ձգտման մասին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Al Mayadeen հեռուստաընկերությանը:
Խոսնակն այն կարծիքն է հայտնել, որ Իրանի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ չկան միջսիրիական հակամարտության կարգավորման հարցերով:
«Մենք ընդհանուր գնահատական ունենք Սիրիայում տիրող իրավիճակի և նրա ապագայի հետ կապված հարցում», -հայտարարել է նա:
Վերջինս նաև ընդգծելով երկու երկրի փոխհամագործակցությունը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում: