Իրանը չի պատրաստվում միջուկային զենք արտադրել
Իրանը չի պատրաստվում միջուկային զենք արտադրել, այսօր կարևոր է հրաժարվել զենքի այդ տեսակից: Այս մասին գրում է ТАСС-ը վկայակոչելով Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հայտարարությունը:
«Իրանը միշտ ասել է, որ միջուկային իր ծրագիրը խաղաղ է: Մենք չենք պատրաստվում միջուկային զենք արտադրել: Այդ հարցը փակված է: Իրանին մի ամբողջ հավիտենություն պետք կլինի նրա համար, որպեսզի միջուկային զենք ստեղծի»,- նշել է նախարարը:
«Բոլորը խոսում են այն մասին, որ մենք բավարար հզորություն ունենք, որ դա անենք մեկ տարում, բայց ես հստակ և պարզ հայտնում եմ, որ միջուկային զենքը որևէ երկրի անվտանգությանը չի օգնի»,- նշել է Զարիֆը»: