ՀԴԲ-ն փակ նիստ է անցկացրել ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցով
ՀԴԲ ղեկավար Ջեյմս Կոմին սենատի հետախուզական հարցերով կոմիտեի անդամների հետ փակ նիստ է անցկացրել և նրանց հետ քննարկել ԱՄՆ նախագահական ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» հարցը:
Հանդիպումից հետո մասնակիցները հայտնել են, որ այս թեմայով մանրազնին ուսումնասիրութուններ են տարվում:
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսը հայտնել է, որ նա գրեթե կասկածներ չունի, որ Ռուսաստանը միջամտել է կամ էլ փորձել է միջամտել այլ երկրներում նախագահական ընտրությունների անցկացմանը: