ԱՄՆ նախագահների վարկանշային աղյուսակում Օբաման 12-րդ տեղում է
ԱՄՆ-ում հրապարակել են երկրի նախագահների վարկանշային աղյուսակը, որը կազվել է պատմաբանների և այլ մասնագետների կողմից: Վարկանշային աղյուսակը հրապարակվել է C-SPAN հեռուստաալիքով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ նախագաների վարկանշային աղյուսակը գլխավորում է Աբրահամ Լինկոլնը: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են համապատասխանաբար Ջորջ Վաշինգտոնն ու Ֆրանկլին Ռուզվելտը:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտնվել է միայն 12-րդ հորիզոնականում: Ինչպես նշում են վարկանշային աղյուսակը կամզողները՝ վերջինիս քաղաքականույան ամենաուժեղ կողմը տնտեսույթան կարգավորումն էր: Միևնույն ժամանակ, միջազգային հարաբերություններում Օբաման ստացել է շատ ցածր գնահատական: