Երգչուհի Սիան կոչ է արել Քայնե Ուեսթին հրաժարվել կենդանիների մորթուց
«Դեմ չէ՞իք լինի հրաժարվել մորթուց»,- Twitter-ի իր էջում գրառել է ավստրալացի երգչուհի Սիան այն բանից հետո, երբ Քայնեն ցուցադրել է իր նոր մորթուց հագուստների հավաքածուն(Yeezy Season 5-ը):Այս մասին գրում է Bbc.com-ը:
Գրառմանը կից երգչուհին տեսանյութ է ներկայացրել, որտեղ պատմվում է մորթու արտադրության մասին և թե ինչպես են ճագարները մորթվում հանուն իրենց մորթու: «Այսպիսին է մորթու մասին իրականությունը.այս ամենն այնքան տխրեցնող է:»,-գրել է Սիան: