Ի՞նչ կարող է ասել պայուսակն իր տիրոջ մասին
Արտասովոր գույնով և ձևվածքով նուրբ պայուսակը' զարդարված ամենատարբեր աքսեսուարներով, խոսում է տիրոջ անհեռատոսության մասին:Այդպիսի պայուսակի տիրուհին երբեք չի մտածում իր արարքների մասին: Իսկ եթե պայուսակը նաև բերնեբերան լի է, ուրեմն տիրուհին զուրկ է նաև երևակայությունից:
Բազմագույն ու միջին չափի պայուսակների սիրահարները չափազանց ինքնավստահ են: Նրանք ամենևին չեն անհանգստանում' իրենց պայուսակը ներդաշնակ է իրենց հագուստի հետ: Այս կանայք, սովորաբար, վառ երևակայություն ունեն, իսկ տղամարդկանց հետ հարաբերություններում նրանք փորձում են լիդեր լինել:
Այն կանայք, ովքեր հաճախակի են փոխում իրենց պայուսակները կամ գնում են դրանք չտեսնված քանակությամբ , հոգեպեսանկայուն և հիստերիաների նկատմամբ հակում ունեցող անձնավորություններ են: