Հայաստանի, Լիտվայի և Վրաստանի զինծառայողները Գուդաուրիում զորավարժությունների են մասնակցում
Վրաստանի, Լիտվայի և Հայաստանի զինծառայողները Վրաստանի Գուդաուրի տեղանքում ձմեռային լեռնային պատրաստության դասընթացների երկրորդ փուլն են անցնում: Այս մասին հայտնում է «Грузия Онлайн»-ը:
Զորավարժություներին մասնակցել են 10 զինծառայող, որոնցից 7-ը ներկայացնում են Լիտվան, 2-ը՝ Վրաստանը, իսկ մեկը՝ Հայաստանը։
Միջազգային զորավարժությունների կազմակերպիչը Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցն է: 2010 թվականին ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի որոշմամբ դպրոցը ստացել է ՆԱՏՕ-ի կրթության և նախապատրաստության կենտրոնի կարգավիճակ: