Մեծ թատրոնը դու՞րս է անում Ցիսկարիձեին
Հայտնի դերասան Նիկոլայ Ցիսկարիձեն լքում է Մեծ թատրոնը՝ աշխատելով այնտեղ ավելի քան 10 տարի. նման որոշում է կայացրել Մեծ թատրոնի տնօրեն Անատոլիյ Իկսանովը:
Թատրոնում դերասանն աշխատել է երկու պայմանագրերով. ինչպես բալետային խմբի ուսուցիչ և ուսուցիչ-ցուցադրող:
Բոլոր պայմանագրերը վերջացել են հունիսին, և Նիկոլայը համոզված չէ. արդյոք այդ պայմանագրերը կերկարե՞ն, թե՞ ոչ:
Ամեն ինչի մեղավորը Ցիսկարիձեի և թատրոնի տնօրենի միջև առաջացած կոնֆլիկտն է, որը առաջին տարին չէ, որ շարունակվում է: Դերասանը բարձրաձայն դժգոհել է այն պատճառով, որ թատրոնը ճնշում է արտիստներին՝ ԶԼՄ-ների հետ ոչ պատշաճ հաղորդակցվելու համար, բացի այդ՝ թատրոնն աստիճանաբար կրճատել է Ցիսկարիձեի մասնակցությամբ ներկայացումները:
Այժմ էլ նրան թատրոնից դուրս հանելը հերթական ազդակը կդառնա Մեծ թատրոնի և տաղանդավոր արտիստների բաժանման մասին: