Բերդ-Ճամբարակ ճանապարհը բքի պատճառով փակ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ քամու պատճառով դժվարանցանելի է:
Երևան-Գառնի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ
մերկասառույց է:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող
ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և
աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները
բաց են: