Նոր օծանելիք՝ Դեվիթ Բեքհեմից
Դեվիթ Բեքհեմը թողարկում է օծանելիք՝ David Beckham Classic անվանմամբ, այն կլինի վաճառքում արդեն հուլիսից:
Օծանելիքի բիզնեսում Դեվիթն արդեն բավականին մեծ փորձ ունի. նա կնոջ՝ Վիկտորիա Բեքհեմի հետ միասին թողարկել է մի քանի օծանելիք, որոնք մտածված են եղել երկուսի կողմից:
Նոր օծանելիքը արտադրված է այն տղամարդկանց համար, ովքեր գնահատում են հագուստի ոճը և այն արտադրելիս Դեվիթը նախևառաջ ներշնչվել է իր ոճով:
«Ես ուզում եմ մտածել, որ յուրօրինակ ոճ ունեմ, որը արտացոլում է այն, ինչպիսն ես կամ: Իմ նոր բույրը իմ ոճի արտահայտիչն է»,- նշել է Բեքհեմը: