Իրանը ոչ բարյացակամներին «կատաղի հրթիռներ» է խոստացել
Իրանի իսլամական հանրապետության պահակազորային կորպուսի հրամանատար Ամիր Ալի Խաջիզադեն հայտնել է, որ Իրանը կօգտագործի իր «կատաղի հրթիռները» անբարյացակամների ուղղությամբ, եթե իր հասցեին սպառնալիքներ տեսնի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Tasnim News գործակալությանը:
«Մենք աշխատում ենք օր ու գիշեր, որպեսզի պաշտպանենք Իրանը: Եթե մենք մեր թշնամիների կողմից արված գոնե մեկ սխալ քայլ տեսնենք, ապա մեր կատաղի հրթիռները նրանց գլխին կթափվի»,- հայտնել է Խաջիզադեն:
Նշվում է, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանում ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ մտցնելուց հետո ռազմական ուսուցմներ են սկսվել: