Թուրքական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Իրանում
«Turkish Airlines»-ին պատկանող ինքնաթիռն այսօր՝ փետրվարի 4-ին, հարկադիր վայրէջք է կատարել Իրանի հարավում գտնվող Զահեդան քաղաքում: Այս մասին գրում է Day.az-ը՝ հղում տալով Trend-ին և ՏIRNA գործակալությանը:
Նշվում է, որ «Airbus»-ը իրականացրել է Ստամբուլ-Վիետնամ չվերթը, սակայն, ուղևորներից մեկի ինքնազգացողության վատացման պատճառով ստիպված է եղել շտապ վայրէջք կատարել: Թուրքական ինքնաթիռը վայրէջք է կատարել տեղական ժամանակով 07:35-ին: Վատառողջ ուղևորին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն:
Ինչպես հաղորդել են օդանավակայանի աշխատակիցները՝ «Airbus A330-300» ինքնաթիռը շարունակել է իր չվերթը դեպի Վիետնամ՝ համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո: