Ցուկերբերգի կարողությունը 3 մլրդ դոլարով ավելացել է
Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունն ավելացել է գրեթե 3 միլիարդ դոլարով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությանը:
Նշվում է, որ «Facebook»-ը բջջային գովազդի շուկայում շարունակում է մնալ երկրորդ հորիզոնականում՝ զիջելով միայն «Alphabet հոլդինգին», որում ներառված է նաև «Google» որոշողական համակարգը:
Այսպիսով՝ Ցուկերբերգի կարողությունը կազմում է 59 միլիարդ դոլար: Գործակալության միլիարդատերերի վարկանիշի համաձայն՝ նա զբաղեցնում է 5-րդ տեղը: