ԱՄՆ միգրացիոն որոշումները իր ինքնիշխան իրավունքներն են. ԱՄԷ ԱԳ նախարար
Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարար Աբդալլա բեն Զեյիդ ալ Նահայան համարում է, որ փախստականների նկատմամբ ԱՄՆ մուտքի արգելքն այդ երկրի ինքնիշխան իրավունքն է: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Անկասկած, երկիրն իրավունք ունի սեփական ինքնիշխանությունը պահպանելու համար որոշումներ կայացնել: ԱՄՆ նախագահը օգտվել է այդ ինքնիշխան իրավունքից: Փորձեր կան` ապացուցելու, թե այդ որոշումն ուղղված է կոնկրետ կրոնի, սակայն դա ուղղված չէ որևէ կրոնի, դա ժամանակավոր որոշում է, կարևոր է ուշադրություն դարձնել այդ տեսանկյանը»,- ասել է ԱԳ նախարարը:
Նշենք, որ ավելի վաղ Թրամփը «արտասահմանցի ահաբեկիչների մուտքից եկիրը պաշտպանելու մասին» հրաման էր ստորագրել, ըստ որի` 90 օրով արգելվում էր մահմեդական 7 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ: