Լեգենդար դերասանուհի Ջուդի Գարլենդի աճյունը Նյու Յորքից տեղափոխվել է Լոս Անջելես
Հոլիվուդյան լեգենդար դերասանուհի Ջուդի Գարլենդի աճյունը Նյու Յորքից տեղափոխվել Լոս Անջելես: Այս մասին գրում է Associated Press-ը:
Գարլենդը «Ոսկե գլոբուսի», «Գրեմմիի», «Օսկարի» մրցանակակիր է:
Հաղորդվում է,որ դերասանուհու մասունքները բերել են «Hollywood Forever» գերեզմանոցում: Ինչպես հաղորդում է հաստատության մամուլի քարտուղարը` որոշումը կայացվել է երկարամյա խորհրդատվություններից և դերասանուհու հարազատների հետ քննարկումներից հետո:
Նշենք, որ դերասանուհին մահացել է 1969 թ.-ին 47 տարեկան հասակում: