Իրանը Թրամփի իմիգրացիոն հրամանների դեմ պատասխան միջոցառումներ կիրականացնի
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Գասեմին հայտնել է միջգերատեսչական հանձնաժողովի ձևավորման մասին, որը կզբաղվի իրանցիների մուտքն ԱՄՆ արգելելու վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշման դեմ պատասխան միջոցառումներ մշակելով: Այս մասին գրում է Mehr-ը:
Դիվանագետը նշել է, որ հանձնաժողովի առաջին քայլը լինելու է բոլոր երկրներում Իսլամական հանրապետության դեսպանների համար հատուկ շրջաբերականի պատրաստումը:
«Այդ հրահանգները վերաբերում են արտասահմանում բնակվող իրանցիների պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքին, հատկապես նրանց, ովքեր, հանարվոր է, ԱՄՆ-ում բարդությունների հանդիպեն»,- հայտնել է Գասեմին: