Կենտուկիում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ Կենտուկի նահանգում բեռնատարը մխրճվել է մարդանց ամբոխի մեջ, որի հետևանքով 2 մարդ զոհվել է, իսկ առնվազն 7-ը՝ վիրավորվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ABC News-ին:
Նշվում է, որ բեռնատարի վարորդը ոչ սթափ վիճակում է եղել: Նա բեռնատարով մխրճվել է «La Movida» և «O'Dolly» սրճարանների հաճախորդների մեջ: Ոստիկանությանից հայտնել են, որ ալկոհոլի պարունակությունը վարորդի՝ 37-ամյա Չադ Էրդլիի արյան մեջ 5 անգամ գերազանցել է թույլատրելի շեմը:
Նշվում է, որ ձերբակալվելուց հետո ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը քնել է: