Ի՞նչ է նշանակում ակրոպոլիս
Ակրոպոլիս միջնաբերդի հունարեն անվանումը բառացի նշանակում է «վերին քաղաք»: Առավել հայտնի է Աթենքի Ակրոպոլիսը՝ կառուցված մ. թ. ա. 1-ին հազարամյակի սկզբներին: Հնում քաղաքները հիմնականում եռամաս էին՝ բաղկացած միջնաբերդից, բնակելի թաղամասերից և արվարձաններից:
Միջնաբերդը բնակավայրի բարձրադիր, պարսպապատ, անառիկ մասն էր, որտեղ վտանգի ժամանակ ապաստանում էին բնակիչները: Միջնաբերդեր ունեցել են արևմտաեվրոպական, ռուսական, միջինասիական, հայկական և միջնադարյան այլ քաղաքներ: Հին Հունաստանում միջնաբերդը կոչվում էր ակրոպոլիս, Հին Հռոմում՝ կապիտոլիում, Ռուսաստանում՝ կրեմլ:
Աթենքի Ակրոպոլիսում կառուցվել է մ. թ. ա. 447–438 թվականներին: Այն ունի 300 մետր երկարություն և 170 մետր լայնություն: