Ցավոք, Մինսկի ձևաչափն արդեն կորցրել է իր նշանակությունը. Վրաստանի նախկին նախագահն առաջարկում է Մինսկի ձևաչափը Թբիլիսյանով փոխարինել
Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին առաջարկում է Մինսկի ձեւաչափը Թբիլիսյանով փոխարինել։ Այս մասին, ըստ АПА-ի, նա ասել է լրագրողներին։
«Ցավոք, մենք անցել ենք ռազմական հակամարտությունների բազմաթիվ փուլեր։ Իմ կարծիքով, Մինսկի ձևաչափն արդեն կորցրել է իր նշանակությունը։ Կարծում եմ՝ հարցն այսպես է դրված՝ ինչո՞ւ այս տարիների ընթացքում մենք չկարողացանք օգտագործել Թբիլիսյան ձեւաչափը։ Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, մյուս կողմից՝ մենք լավ հարաբերություններ ունենք նաեւ Հայաստանի հետ։ Հաշվի առնելով այս ամենը, կարելի է ասել, որ Թբիլիսյան ձեւաչափը կլիներ չեզոք, լոկալ, կենտրոնացած կոնկրետ հարցերի վրա, կլիներ բուն Կովկասի ձեւաչափ»,- ասել է նախկին նախագահը։