«Boeing»-ը Պենտագոնին 2.1 մլրդ դոլարի չափով լիցքավորող օդանավեր կմատակարարի
Ամերիկյան «Boeing» ընկերությունը հաղթել է Պենտագոնին 2.1 մլրդ դոլարի չափով «KC-46» լիցքավորող օդանավեր մատակարարելու մրցույթում և 15 օդանավ կմատակարարի։ Այս մասին գրում է TACC-ը` հղում տալով Պենտագոնի հաշվետվություններին, որտեղ մասնավորապես նշվում է, որ գործարքի ընդհանուր գումարը կկազմի 2.1 մլրդ դոլար։
Հավելենք, որ Խոսքը հենց օդանավեր և երկու պահեստային շարժիչ, պահեստամասեր մատակարարելու մասին է։
Պայմանագրի իրականացման աշխատանքները պետք է ավարտվեն 2019-ի օգոստոսին։
«КС-46» լիցքավորվող օդանավերն ընտրվել են ԱՄՆ ՌՕՈւ-ի կողմից և փոխարինել «КС-135 Stratotanker»-ին: