Դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը բաժանվել
Հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը բաժանվել է իր ամուսնուց՝ լրագրող Ռոմեն Դորիակոմից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով CNN-ին:
Զույգը միասին էր 2012 թվականից, սակայն իրենց հարաբերությունների մասին նրանք հայտարարեցին միայն 2013 թվականին: Հարսանիքը կայացավ 2014-ին:
Զույգը ունի նաև դուստր:
Զույգի բաժանման մասին լուրերը սկսեցին տարածվել այն բանից հետո, երբ Վաշինգտոնում իրականացվող կանանց երթի ժամանակ դերասանուհին առանց ամուսնական մատանու էր:
Հիշեցնենք, որ սա դերսանուհու 2-րդ ամուսնությունն է: