Թուրք երաժիշտը հայտնել է, որ երգչուհի Ադելի կենսաբանական հայրն է (լուսանկար)
Թուրքիայի Բոդրում քաղաքից Մեհմեդ Ասար անունով մի երաժիշտ հայտնել է, որ բրիտանական փոփ երաժշտության աստղ Ադելի կենսաբանական հայրն է և որպես ապացույց նշել է իր և երգչուհու ձեռքի մատների ոչ սովորական կառուցվածքների նմանությունը: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Hurriyet-ին:
Երգչուհի Ադել Էդկինսը ծնվել է 1988 թ.-ին Լոնդոնում: Ընտանիքի հայրը հեռացել է տանից երգչուհու ծննդից 2 տարի անց:
Ասարը պատմում է, որ Ադելի մոր հետ ծանոթացել է երգչուհու ծննդից ուղիղ 10 ամիս առաջ, երբ բրիտանուհին հանգստի է եկել Էգեյան ծովի ափ: Այդ ժամանակ երաժիշտը տաքսու վարորդ է աշխատել:
Զույգի սիրավեպը կարճ է տևում, և շուտով երգչուհու մայրը վերադառնում է հայրենիք: Ասարը նաև ասել է, որ Ադելին իր մոր հետ հրավիրում է Բոդրում հանգստի, և պատրաստ է ԴՆԹ թեստ հանձնել ճշմարտության հաստատման համար:
Hurriyet-ի տվյալներով՝ Ադելը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ իր ընտանիքը ծագում է Թուրքիայից, Իսպանիայից և Մեծ Բրիտանիայից:
#Turkish #folk #singer #claims he is #father of British popstar #Adelehttps://t.co/3TFpTpdq2y
— News-Now (@juergen_p) 24 января 2017 г.
Mehmet Asar, 52 pic.twitter.com/cGJNnEIFvU