Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի դեսպանի սպանության մեղավորներից ևս մեկը
Անկարայում Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել այն ցուցահանդեսի կազմակերպչին, որի ժամանակ սպանվել էր Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Hurriyet-ին:
Նշվում է, որ նրան ստուգում են՝ արդյո՞ք կապվածություն է ունեցել մարդասպանի հետ թե ոչ, ով ցուցահանդեսի բացումից մի քանի օր առաջ մտել է ներկայացվող սրահը, որպեսզի նախապատրաստվի հարձակմանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անկարայում 6 մարդ, ովքեր բերման էին ենթարկվել, ներկայացվել են դատարան: