Նաոմի Քեմբլը Դորոնինի նոր ընկերուհուց վրեժ է լուծում
Չնայած այն հանգամանքին, որ բրիտանուհի ֆոտոմոդել Նաոմի Քեմբլը նշում է, որ բացարձակ չի անհանգստանում այն պատճառով, որ իր և Դորոնինի հնգամյա հարաբերությունները վերջացել են, սակայն դա այնքան էլ այդպես չէ:
«Սև հովազը» դիտմամբ փչացնում է Դորոնինի ներկայիս ընկերուհու կարիերան:
Ֆոտոմոդելը ոչ մի կերպ չի կարողանում ներել ռուս գործարարին իրեն 25-ամյա «Միսս Չինաստան 2011» Լո Ցզիլինով փոխարինելը:
Քեմբլը եղել է Լոյի ոսուցիչը իր “The Face” իրական շոուի ժամանակ, որի նկարահանումներին էլ Դորոնինը տեսել է չինուհի մոդելին:
Որոշ ժամանակ անց զույգին տեսել են զբոսանավով շրջագայելիս, ապա գործարարի վիլլայում:
Եվրոպական մոդելային գործակալություններից մեկը խախտել է չինուհու հետ պայմանագիրը՝ իբր թե աղջիկը խախտել է պրոֆեսիոնալ էթիկան և իրեն անթույլատրելի է պահել:
Դա եղավ անմիջապես այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում հրապարակվեց չինուհու և Դորոնին լուսանկարները:
NY Post-ի աղբյուրը համոզված է, որ Քեմբլն անում է ամեն ինչ, որպեսզի փչացնի չինուհու կարիերան, քանի որ Քեմբլը մեծ կապեր ունի մոդելային աշխարհում, ուստի իր համար դժվար չէ իր եվրոպական ընկերներին խնդրելը չինուհու հետ բոլոր պայմանագրերը խզելը:
Լրագրողները նաև կասկածում են, որ հենց Նաոմին է հայտնել լրատվամիջոցներին Դորոնինի վիլլայի տեղը, քանի որ այդ վայրը հայտնի է միայն Դորոնինի մտերիմներին: