Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ իրավաբանի կարիերա սկսելուց հետո էլ «շարունակելու է գայթակղիչ լուսանկարներ հրապարակել» (լուսանկարներ)
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հաղորդավար Էնդի Քոենի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ «հիանալի մարզավիճակում է գտնվում», գրում է InStyle-ը։
Հաղորդավարի հարցին՝ արդյոք իրավաբանի կարիերա սկսելուց հետո շարունակելու է «գայթակղիչ ֆոտոշարքեր ներկայացնել», հեռուստաաստղը պատասխանել է՝ «կարելի է համատեղել այդ երկուսը»։
Քարդաշյանը նշել է՝ «չի ցանկանում իր երեխաներին անհարմար դրության մեջ դնել, ուստի որոշ սահմաններ կլինեն, բայց չի պատրաստվում հրաժարվել բիկինիով լուսանկարներ հրապարակելուց»։
Հիշեցնենք, որ 2018-ի ամռանը հեռուստաաստղը հայտնել էր իրավաբան դառնալու մտադրության մասին։