Իրանը պատրաստվում է մեկ տարվա ընթացքում վաճառել 41 միլիարդ դոլարի նավթ և գազ
Իրանի նավթի նախարարը՝ Բիժան Զանգանեն, հայտարարել է, որ մինչև 2017 թվականի մարտ ամիսը երկիրը պատրաստվում է նավթի և գազային կոնդենսատի վաճառքից ստանալ 41 մլրդ դոլար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Mehr գործակալությանը:
«Մոտ 24,7 մլրդ դոլար արդեն ստացվել է նավթի վաճառքից ընթացող առաջին ինը ամիսների ընթացքում»:
Նախարարը հայտնեց նաև, որ մինչև օրացուցային տարվա ավարտը, նավթը կվաճառվի 55$-ով՝ մեկ բարելի դիմաց:
2016 թվականի դեկտեմբերին Զանգանեն հայտարարեց, որ ՕՊԵԿ-ի ցանկում գտնվող երկրները որոշել են կրճատել նավթի արտադրությունը 2017 թվականի հունվարի 1-ից: