Հանրապետության հրապարակի վերակառուցման մասին խոսում են ճարտարապետները
«Հուշարձանը պետք է վերականգնել, ոչ թե վերակառուցել: Մենք հուշարձանի համար ստեղծել ենք անտանելի միջավայր և փորձում ենք հուշարձանն այդ աններդաշնակ վիճակին հարմարեցնել»:
Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով Հանրապետության հրապարակի վերակառուցման մասին նման կարծիք հայտնեց Արտակ Ղուլյանը:
Ղուլյանի կարծիքով` Հայաստանում ճարտարապետական քննադատություն չկա և նման հարցերը ոչ ճիշտ շրջանակներում են քննարկվում:
Ասուլիսի մյուս բանախոս ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշեց, որ կենտրոնին այլևս պետք չէ ձեռք տալ և հարկավոր է ժամանակավորապես սառեցնել կենտրոնի քաղաքաշինական գործընթացները: