Երևան, 23.Հունվար.2021, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Եթե ինչ-որ մարդիկ խոհանոցից հայտնվել են ԱԺ-ու... Այսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -... «Իմ քայլը» խմբակցությունն ընտ­րություններին ս... Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները... ԱՀԿ-ն բացատրել է կորոնավիրուսի «բրիտանական» շ... Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչ... Բյուջեի վրա նոր բեռ դարձած հաստիքները չեն վեր... Արցախի ՊԲ–ն հրապարակել է ևս 72 զոհված զինծառա... Կունենանք և ՆԳ նախարար, և ոստիկանապետ. Ինչ է ... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկ... Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պա... Մահացել է դերասանուհի Միրա Ֆուռլանը, որը նկար... Twitter-ն արգելափակել է Իրանի Գերագույն առաջն... Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը... Ինչո՞ւ չի բարեփոխվում ԸՕ-ն. ռեյտինգային ընտրա... Կյանքն՝ ուրախ, ապրուստը՝ ձրի. Իրական խնդիրներ... Փոփոխություններ ԴԱՀԿ օրենքում. պատերազմի ժամա... Հերթական կեղծիքի հերքումը թվերով՝ հայագիտությ... Մահացել է անվանի հոգեբույժ Հակոբ Սուրենի Ակիս... ՌԴ-ում ՆԱՍԱ-ի ներկայացուցչության ղեկավարի թեկ... ԲԴԽ նորընտիր անդամն անկեղծացավ․ նա, որպես խայ... Գազն ապրիլից կթանկանա՞. Ինչով է դա հիմնավորվե... Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ ... Հաղթել սեփական պարտությունը․ Հայաստանն իր քայ... Ինչ է իրականում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. ԱԻՆ Իշխանության օրակարգում դատական համակարգը «ծնկ... Ներքին վախերի հետևանքներն ու ամուր պահված աթո... Փաշինյանի պլան ա-ն մայիսին արտահերթ ընտրությո... Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների «բերա... Փաշինյանի թաքնված նպատակը․ նա փորձելու է կրած... Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն ... Գ․ Ջհանգիրյանի և Դ․ Խաչատուրյանի՝ ԲԴԽ անդամնե... Բարոյահոգեբանական հակաֆենոմենի ու արժեբանական... Բիլ Գեյթսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Le Monde. Կյանքը կորոնավիրուսից «հետո» Ռուսաստանը Հնդկաստանում ցուցադրության ժամանակ... Ամերիկյան մրցանակների դափնեկիր, հայ երգչուհի ... Կիպրոսը բացում է սահմանները բոլոր երկրների զբ... UFC 257․ Արման Ծառուկյանը կմենամարտի ամերիկաց... «Օսկար» եւ «Գրեմմի» մրցանակների դափնեկիր Ռյու... ԵԱՏՄ-ում ոսկերչական իրերի առևտրի համար կստեղծ... Պիոլի․ Մանջուկիչը պատրաստ է «Ատալանտայի» դեմ ... ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավո... ԱՄՆ Սենատը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում հաստա... Վիեննան պատրաստ է հարթակ դառնալ Ռուսաստանի և ... Ռոմա-Սպեցիա խաղի հաշիվը փոխվել է հռոմեացիների... Ալբանիան արտաքսում է ռուս դիվանագետին կորոնավ... Դե Բրույնեն 6 շաբաթ չի օգնի «Մանչեսթեր Սիթիին... Իրինա Հարությունյանը ներկայացել է շքեղ կերպար... Պեսկինը սկսել է 48 ժամում 2 մլն մարդու թեստավ... Իրանի արտգործնախարարը հունվարի 27-ին կայցելի ... Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը 15 օրով արտ... Առնո Բաբաջանյան 100. ինքը՝ ժողովուրդն է արժևո... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․Ստեփանծմ... Իսպանիայում ջրաքիսների եւս մեկ ֆերմայում կորո... Ֆոնսեկա․ Մխիթարյանն ու Պեդրոն լիարժեք պատրաստ... Որքա՞ն երկար են սովորաբար տեւում կորոնավիրուս... Թուրքիայի իշխանությունները 44 դատավորի եւ դատ... Սուրեն Պապիկյանն ու ՌԴ դեսպանն ամփոփել են 202... Վրաստանն ամբողջությամբ կչեղարկի միջազգային ավ... Զիդանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Դոլարի փոխարժեքը շարունակում է անկումը. Եվրոն... Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի պրեմիերան կրկին հ... Պարզաբանում 300 հազար և 250 հազար դրամ սոցիալ... «Ռոմայի» առաջատարները գլխավոր մարզիչի դեմ են ... Ջո Բայդենն օվալաձեւ գրասենյակից հանել է Ուինս... Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ ե... Մեկնարկել է Արա Այվազյանի աշխատանքային այցը... Արցախ է վերադարձել 50 հազար 390 մարդ Ասում էին՝ հայագիտությանը քիչ ուշադրություն է... Փորձագետ. Հարկային փոփոխությունները կհանգեցնե... ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանն աջակցե... Հաշվեքննիչ պալատի նախագահ. Հարկային ճեղքվածքը... ԲԴԽ անդամի թեկնածու. Աշխատավարձերի բարձրացում... ԱԻ նախարարը հանդիպել է Բելառուսի դեսպանի հետ.... ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավո... Արցախի ԱԺ-ն գումարել է արտահերթ նստաշրջան. Քն... ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է շաքարավազի գների բարձրա... Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան ... ԲԴԽ անդամի թեկնածու. Դատական համակարգում գործ... Քաղաքագետ. Հայաստանը ստեղծված իրավիճակից դուր... ԲԴԽ անդամի թեկնածու. Ներկայիս իրավիճակում խոր... Արցախը գտնվում է շրջափակման մեջ, օրհասական է ... Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը ընտրվ... «2021-ը Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի համար որոշիչ... ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով կայուն օպերա... Արտերկրում հայագիտության ցանցի ընդլայնման ուղ... Սյունիքի բնակչությունը եւ բիզնեսը նոր մարտահր... Եվս մի մանիպուլատիվ միտք է շրջանառվում. Տիգրա... Հաղարծին բնակավայրում մեքենան սահել է դեպի ձո... Գագիկ Ջհանգիրյանն աջակցում է դատավորների նկատ... Շուշիի մասին վարչապետի ելույթն ամբողջովին խեղ... «Աղվես, գ. Լուսառատ, մեր հավաբնում»․ Օգտատերե... «Երևի մեր վաշտի ցուցակները գցել անհետ կորածնե... Զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադր... «Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 30 ե... 2020-ին Կոտայքի մարզում ծնվել է 1985 երեխա. ս... Բազմաթիվ գործոններ կան, որ վկայում են դատարան...

Հայկական մեծ վերակառուցում. Վահե Հովհաննիսյանն առաջարկում է չսեւեռվել Փաշինյանի հրաժարականի վրա

Առաջարկում եմ ոչիշխանական համակարգերին, հանրային շրջանակներին՝ չսևեռվել Ն. Փաշինյանի հրաժարականի վրա. դա այլևս զուտ տեխնիկական խնդիր է, որն անպայման լուծվելու է։ Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փոխարենը՝ սկսել գրագետ քննարկումները՝ Հայաստանի գալիք հեռանկարի շուրջ։ Սա թույլ կտա՝ ավելի արագ մտնել փաստարկված ռացիոնալ դաշտ, թույլ կտա՝ ակտիվացնել հասարակության գրագետ շերտերին, և մենք այդ դեպքում կարձանագրենք, թե սպասվածից ինչքա´ն հեշտ և արագ հնարավոր կլինի նոր իշխանության ձևավորումը։ Ի դեպ, խորքային քննարկումները նաև շատ կարևոր են ներքին դեմարկացիա անցկացնելու համար՝ գրագիտության և միայն գոռգոռալու միջև։ Եվս մեկ բղավող և դատարկամիտ իշխանություն, և այլևս ոչ մի ռուսական խաղաղապահ կոնտիգենտ չի փրկի Հայաստանը։

Հայաստանի առաջիկա փուլը

Մենք պետք է հստակ գիտակցենք, որ հին Հայաստանը չկա, հին Արցախը չկա, Ղարաբաղյան խնդրի հին բովանդակությունը չկա, հին Կովկասը չկա, հին պատկերացումների և հաշվարկների ճնշող մեծամասնությունը այլևս չկա։ Այս փուլից սկսվում է հայկական մեծ ռեկոնստրուկցիան, որի մեջ ներառվում է Հայաստանը, Արցախը, Սփյուռքը, մեր հարևանները, մեր դաշնակիցները, մեր թշնամիները, մեր շահերն ու ռեսուրսները։

Խնդիր առաջին. Չդառնալ կոտրված ազգ

Դադարեցնել է պետք ողբը։ Մենք չպետք է դառնանք կոտրված ազգ։ Բոլորն էլ կարող են ունենալ ցավալի պարտություններ։ Շատ հեշտ է՝ ընտրել համահայկական ողբի ճանապարհը, և մենք դրա ճանապարհին ենք, բայց եթե այդպես եղավ, ապա ամեն ինչ կդառնա անիմաստ։ Ոչինչ այլևս հնարավոր չի լինի անել։ Ամբողջ աշխարհում այսօր հայերը առերեսվում են նախկին արժեքների, նախկին հպարտությունների փլուզման փաստին։ Աշխարհով մեկ Շուշի, Հադրութ, Քարվաճառ և այլ անուններով ռեստորաններ բացելը չէ´ մեր անելիքը։ Պետք է հետևություններ անել ու աշխատել.

ա/ Որպես առաջին քայլ Հայաստանում անհրաժեշտ է, իհարկե, իշխանության փոփոխություն։ Սա պարտադիր պայմանն է։ Եվ մենք պետք է իմանանք, որ պարտվել է այդ իշխանությունը, ոչ թե՝ Հայաստանը, ոչ թե բանակը, ոչ թե հայը։ Պարտությունը պետք է դառնա պատմություն։ Նոր, առողջ, «հակաողբ» տրամադրություններ կարող է գեներացնել միայն նոր իշխանությունը։

բ/ Նոր իշխանությունը պետք է ունենա «արտոնություն» և բարոյական իրավունք՝ աշխատանքի անցնել առանց պարտվողի հոգեբանության։

գ/ Բանակի հերոսացում։ Բանակը ինչպես կար, այնպես էլ պետք է մնա մեր հպարտության և թիվ մեկ հոգածության առարկան։ Բանակը, զինվորականությունն արել են հերոսություններ, որոնց մասին, ի դեպ, շատ լավ գիտեն մեր թշնամիները։ Գիտեն իրենց մաշկի վրա, իրենց կորուստների փաստի վրա, եվ այդ գործոնը քիչ հետո դառնալու է այդ երկրում մեծ պրոբլեմ։ Ամբողջ աշխարհով պետք է հպարտանալ ու պատմել մեր բանակի սխրանքների մասին՝ բանակի, որը, լինելով անհամեմատ ավելի փոքրաթիվ, շատ ծանր կորուստներ է պատճառել Ադրբեջանի, թուրքերի և վարձկանների զորքերին։

դ/ Համահայկական նոր օրակարագ։ Սփյուռքի հետ աշխատանքի նոր ձևաչափեր և նոր բովանդակություն։ Շատ մեծ է հավանականությունը, որ հայկական աշխարհում կառաջանա լուրջ խզվածություն։ Պարտված Հայաստանը չի կարող համարվել համախմբող իդեա, հետևաբար մենք պետք է ձևակերպենք հետպատերազմյան Հայաստանի նոր տեսլականը։ Օբյեկտիվորեն մենք կարող ենք հայտնվել տարբեր իրականությունների, տարբեր հոգեվիճակների մեջ։ Ավելին՝ արևմտյան սփյուռքը ազնիվ մղումներով առանց գիտակցելու կարող է գործել ի վնաս Հայաստանի։ Օրինակ՝ արևմտյան հակառուսական կոնցեպցիայի մեջ։

Նոր իշխանությունը ինտենսիվ և լրիվ այլ տրամաբանությամբ պետք է սկսի աշխատել սփյուռքի հետ։ Այս ճանապարհին կարևոր կետ է Հայաստան-սփյուռք համաժողովի անցկացումը, որը պիտի մշակի համահայկական նոր օրակարգ, և որի առանցքայն կետերից է ողբը բացառելը և նոր իրականության պայմաններում նոր նպատակների համար գործելը։ Կրկնում եմ. սա կարող է անել բացառապես նոր իշխանությունը։

Խնդիր երկրորդ.Կովկասյան նոր ճարտարապետություն

ա/ Հայաստանը պետք է պատրաստվի նոր Կովկասի ձևավորման պրոցեսին։ Այն արդեն սկսել է, բայց Հայաստանի ակտիվ և մոտիվացված մասնակցությունը հնարավոր է միայն նոր իշխանության պայմաններում։ Սա այնքան ակնհայտ է, որ սա չընդունելն ուղղակի պետության դեմ հանցանք է։ Որքան մենք ուշացրեցինք, այնքան մեր շահը չի կարևորվելու։ Մենք առաջիկայում պետք է բանակցենք Ադրբեջանի հետ դելիմիտացիայի շուրջ։ Մենք ունենք մեծ երկարությամբ ի հայտ եկած հայ-ադրբեջանական նոր սահման, որի ամեն սարը, ամեն աղբյուրը, ամեն արահետը բանակցության առարկա են։ Եվ մենք դա պետք է անենք, որովհետև կյանքը ոչ միայն շարունակվում է, այլև նոր իրողությունների առաջ է մեզ դրել, ընդ որում՝ երկուսիս։ Առանձին կարևորագույն բանակցությունների թեմա է կոմունիկացիաների բացումը, նոր կոմունիկացիաների ստեղծումը։ Եվ պետք է չէ ազգովի սարսափել ամեն նոր ճանապարհի գաղափարից, ուղղակի պետք է հաշվարկել մեզ համար շահեկանները և անընդունելիները ու սկսել աշխատել։

բ/ Հայաստանը պետք է պատրաստ լինի հարևանների հետ համակեցության նոր իրողությանը։ Մենք կարող ենք չսիրել և ատել մեր երկու հարևաններին, բայց որպես պետություն պարտավոր ենք հասկանալ, որ 90 միլիոնանոց Թուրքիան ու Ադրբեջանը միշտ մեր կողքին են լինելու։ Սա առաջին հերթին պետք է գիտակցի հետպատերազմյան վերնախավը և դրա մասին բաց խոսի հայ հասարակության և սփյուռքի հետ։ Խոսի առանց ամոթխածության, խոսի փաստի հենակետից, որովհետև հարևաններին չեն ընտրում։ Մոտ 90 միլիոնանոց բնակչությամբ այդ երկու պետությունների հարևանության փաստը չընդունելը կնշանակի անբուժելի պետական ինֆանտիլիզմ։

գ/ Պետք է նոր իրականության պայմաններում Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր կարգավիճակներ փնտրել։ Մենք պետք է սովորենք աշխատել մեր դաշնակիցների հետ։ Օրակարգում՝ Ռուսաստանի հետ նոր խորության դաշնակցային հարաբերություններն են։ Հայաստանը պետք է առաջարկի իր փաթեթները և քննարկի ռուսական կողմի համանման առաջարկները։ Այսօրվա հարաբերությունների որակն այլևս բավարար չէ։

դ/ Մենք պետք է սովորենք աշխատել մեր թշնամիների հետ։ Մեր խնդիրը լինելու է տարածաշրջանում լարվածության և դիմակայության նվազումը։ Եվ մենք պետք է հիշենք, որ թե´ Էրդողանը, թե´ Ալիևը հավերժ չեն։ Մենք մի կողմից պետք է ապահովագրենք մեզ այդ փոփոխություններից, մյուս կողմից՝ պատրաստ լինենք՝ ճիշտ պահին մեր շահերը առաջ տանելու (և ամենևին՝ ոչ ռազմական ճանապարհով)։

Խնդիր երրորդ. Անկայունության ռիսկեր

Հարավային Կովկասը վերածվում է տարբեր շահերի բախման թատերաբեմի։ Ըստ այդմ՝ Հայաստանը ենթակա է լինելու արտաքին և ներքին անկայունության ռիսկերի։ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու ընդունվող՝ իբր հայանպաստ բանաձևերը և հայտարարությունները կարող են ունենալ մեկ նպատակ՝ ապակայունացնել տարածաշրջանը ընդդեմ Ռուսաստանի։ Հայաստանի ներսում ձևավորվելիք՝ իբր հայրենասիրական հոսանքները կարող են ծառայել նույպես նույն նպատակին։ Անկայունության ռիսկերին հավասարապես ենթակա է նաև Ադրբեջանը։ Մի անխոհեմ քայլ, մի անխոհեմ պրոցես, և մեր երկիրը նորից կարող է հայտնվել ավելի այլանդակ պատերազմի մեջ։ Անկայունության ռիսկերը հնարավորինս չեզոքացնելու համար Հայաստանին անրաժեշտ է սոլիդ իշխանություն, որը կմերժի ցանկացած ավանտյուրա, և որի գործունեությունն ուղղված կլինի սեփական հասարակության, անմիջական հարևանների և արտաքին աշխարհի հետ կանխատեսելի և կայուն հարաբերություններին։

Խնդիր չորրորդ. Պետության մոդեռնիզացիան

Զինված ուժերի տեխնոլոգիական տարբերությունն ակնհայտ ցույց տվեց առաջընթացից հետ ընկնելու վտանգները։ Դա վերաբերում է ողջ պետությանը։ Հայաստանը այս ողբերգությունը պետք է օգտագործի որպես ելակետ՝ պետության խորքային արդիականացման համար։ Չանենք հիմա՝ չենք անելու երբեք։

Մոդեռնիզացիան վերաբերում է.

ա/ քաղաքական համակարգին

բ/ կառավարման որակին

գ/ տնտեսական մոդելին

դ/ հասարակական հարաբերություններին

Ամփոփում

Ուզում եմ հատուկ ընդգծել. նկարագրված չորս խնդիրները մեկը մյուսին պայմանավորող են։ Դրանք պետք է լուծվեն մեկ ամբողջության մեջ։ Տապալեցինք մեկը՝ կտապալենք մյուսները։ Կտապալենք ամենք ինչ։

դիտվել է 399 անգամ
Եթե ինչ-որ մարդիկ խոհանոցից հայտնվել են ԱԺ-ու... Այսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -... «Իմ քայլը» խմբակցությունն ընտ­րություններին ս... Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները... ԱՀԿ-ն բացատրել է կորոնավիրուսի «բրիտանական» շ... Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչ... Բյուջեի վրա նոր բեռ դարձած հաստիքները չեն վեր... Արցախի ՊԲ–ն հրապարակել է ևս 72 զոհված զինծառա... Կունենանք և ՆԳ նախարար, և ոստիկանապետ. Ինչ է ... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկ... Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պա... Մահացել է դերասանուհի Միրա Ֆուռլանը, որը նկար... Twitter-ն արգելափակել է Իրանի Գերագույն առաջն... Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը... Ինչո՞ւ չի բարեփոխվում ԸՕ-ն. ռեյտինգային ընտրա... Կյանքն՝ ուրախ, ապրուստը՝ ձրի. Իրական խնդիրներ... Փոփոխություններ ԴԱՀԿ օրենքում. պատերազմի ժամա... Հերթական կեղծիքի հերքումը թվերով՝ հայագիտությ... Մահացել է անվանի հոգեբույժ Հակոբ Սուրենի Ակիս... ՌԴ-ում ՆԱՍԱ-ի ներկայացուցչության ղեկավարի թեկ... ԲԴԽ նորընտիր անդամն անկեղծացավ․ նա, որպես խայ... Գազն ապրիլից կթանկանա՞. Ինչով է դա հիմնավորվե... Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ ... Հաղթել սեփական պարտությունը․ Հայաստանն իր քայ... Ինչ է իրականում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. ԱԻՆ Իշխանության օրակարգում դատական համակարգը «ծնկ... Ներքին վախերի հետևանքներն ու ամուր պահված աթո... Փաշինյանի պլան ա-ն մայիսին արտահերթ ընտրությո... Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների «բերա... Փաշինյանի թաքնված նպատակը․ նա փորձելու է կրած... Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն ... Գ․ Ջհանգիրյանի և Դ․ Խաչատուրյանի՝ ԲԴԽ անդամնե... Բարոյահոգեբանական հակաֆենոմենի ու արժեբանական... Բիլ Գեյթսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Le Monde. Կյանքը կորոնավիրուսից «հետո» Ռուսաստանը Հնդկաստանում ցուցադրության ժամանակ... Ամերիկյան մրցանակների դափնեկիր, հայ երգչուհի ... Կիպրոսը բացում է սահմանները բոլոր երկրների զբ... UFC 257․ Արման Ծառուկյանը կմենամարտի ամերիկաց... «Օսկար» եւ «Գրեմմի» մրցանակների դափնեկիր Ռյու... ԵԱՏՄ-ում ոսկերչական իրերի առևտրի համար կստեղծ... Պիոլի․ Մանջուկիչը պատրաստ է «Ատալանտայի» դեմ ... ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավո... ԱՄՆ Սենատը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում հաստա... Վիեննան պատրաստ է հարթակ դառնալ Ռուսաստանի և ... Ռոմա-Սպեցիա խաղի հաշիվը փոխվել է հռոմեացիների... Ալբանիան արտաքսում է ռուս դիվանագետին կորոնավ... Դե Բրույնեն 6 շաբաթ չի օգնի «Մանչեսթեր Սիթիին... Իրինա Հարությունյանը ներկայացել է շքեղ կերպար... Պեսկինը սկսել է 48 ժամում 2 մլն մարդու թեստավ... Իրանի արտգործնախարարը հունվարի 27-ին կայցելի ... Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը 15 օրով արտ... Առնո Բաբաջանյան 100. ինքը՝ ժողովուրդն է արժևո... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․Ստեփանծմ... Իսպանիայում ջրաքիսների եւս մեկ ֆերմայում կորո... Ֆոնսեկա․ Մխիթարյանն ու Պեդրոն լիարժեք պատրաստ... Որքա՞ն երկար են սովորաբար տեւում կորոնավիրուս... Թուրքիայի իշխանությունները 44 դատավորի եւ դատ... Սուրեն Պապիկյանն ու ՌԴ դեսպանն ամփոփել են 202... Վրաստանն ամբողջությամբ կչեղարկի միջազգային ավ... Զիդանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Դոլարի փոխարժեքը շարունակում է անկումը. Եվրոն... Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի պրեմիերան կրկին հ... Պարզաբանում 300 հազար և 250 հազար դրամ սոցիալ... «Ռոմայի» առաջատարները գլխավոր մարզիչի դեմ են ... Ջո Բայդենն օվալաձեւ գրասենյակից հանել է Ուինս... Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ ե... Մեկնարկել է Արա Այվազյանի աշխատանքային այցը... Արցախ է վերադարձել 50 հազար 390 մարդ Ասում էին՝ հայագիտությանը քիչ ուշադրություն է... Փորձագետ. Հարկային փոփոխությունները կհանգեցնե... ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանն աջակցե... Հաշվեքննիչ պալատի նախագահ. Հարկային ճեղքվածքը... ԲԴԽ անդամի թեկնածու. Աշխատավարձերի բարձրացում... ԱԻ նախարարը հանդիպել է Բելառուսի դեսպանի հետ.... ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավո... Արցախի ԱԺ-ն գումարել է արտահերթ նստաշրջան. Քն... ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է շաքարավազի գների բարձրա... Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան ... ԲԴԽ անդամի թեկնածու. Դատական համակարգում գործ... Քաղաքագետ. Հայաստանը ստեղծված իրավիճակից դուր... ԲԴԽ անդամի թեկնածու. Ներկայիս իրավիճակում խոր... Արցախը գտնվում է շրջափակման մեջ, օրհասական է ... Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը ընտրվ... «2021-ը Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի համար որոշիչ... ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով կայուն օպերա... Արտերկրում հայագիտության ցանցի ընդլայնման ուղ... Սյունիքի բնակչությունը եւ բիզնեսը նոր մարտահր... Եվս մի մանիպուլատիվ միտք է շրջանառվում. Տիգրա... Հաղարծին բնակավայրում մեքենան սահել է դեպի ձո... Գագիկ Ջհանգիրյանն աջակցում է դատավորների նկատ... Շուշիի մասին վարչապետի ելույթն ամբողջովին խեղ... «Աղվես, գ. Լուսառատ, մեր հավաբնում»․ Օգտատերե... «Երևի մեր վաշտի ցուցակները գցել անհետ կորածնե... Զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադր... «Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 30 ե... 2020-ին Կոտայքի մարզում ծնվել է 1985 երեխա. ս... Բազմաթիվ գործոններ կան, որ վկայում են դատարան...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan