Թուրքիայի և Ռուսաստանի հրավերը՝ ԱՄՆ-ին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան Մոսկվայի հետ պլանավորում է Միացյալ Նահանգներին հրավիրել Աստանայում կայանալիք միջսիրիական հանդիպմանը: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն:
«ԱՄՆ-ն կմասնակցի Աստանայի բանակցություններին»,- հայտնել է Չավուշօղլուն լրագրողներին:
Նա նշել է, որ այդ հարցը քննարկվել է ռուսական կողմի հետ դիվանագիտական մակարդակով: «Եվ մենք չենք հերքում, որ Ամերիկան իր դերն ունի այս գործընթացում»,- հավելել է նախարարը:
Չավուշօղլուի խոսքով՝ այս պահին որոշվում է այն հարցը, թե որ կողմերը և ինչ մակարդակով են մասնակցելու բանակցություններին: Նա նշել է, որ Թուրքիան դեմ է քուրդ մարտիկների մասնակցությանը: