Մալախովը սկանդալի կենտրոնում է հայտնվել (տեսանյութ)
LifeStyleԿրեմլում անցկացվել է «Art-premium People Awards» մրցանակաբաշխությունը, որի գլխավոր հերոսները Ռուսաստանի տարբեր մասերից այդ մրցանակաբաշխության համար Մոսկվա ժամանած չորս հազար երեխաներն էին, ովքեր ամբողջ մրցանակաբաշխության և նախորդող ժամերի ընթացքում մնացել են սոված: Այս մասին տեղեկացնում է Dni.ru-ն:
Պատանի արտիստներին Կրեմլ են հրավիրել առավոտյան ժամը 11-ին՝ փորձ անելու համար, իսկ 16:30-ին սկսվելու էր մրցանակաբաշխության արարողությունը:
Երեխաները սոված են մնացել առավոտվա ժամը 11:00-ից մինչև երեկո: Բացի այդ, մրցանակաբաշխությանը ներկա չեն եղել բամաթիվ մասնակիցներ, իսկ ամենահետաքրքիրը եղել է հենց մրցանակաբաշխության ժամանակ, որը սկսվել է երկու ժամ ուշացումով, որի մասին կազմակերպիչները ոչինչ չեն ասել:
Երբ հանդիսատեսի համբերությունը սպառվել է, նրանք սկսել են գոռալ. «Ամո՛թ, ամո՛թ, խաբեբանե՛ր, վերադարձրե՛ք փողերը»:
Հենց այդ ժամանակ բեմ է դուրս եկել Անդրեյ Մալախովը և փորձել է հանգստացնել հանդիսատեսին, ասելով. «Ես ինքս էլ, ինչպես դուք, հյուր եմ այս մրցանակաբաշխությանը, և չեմ հասկանում ,թե ինչ է կատարվում: Հիմա կարող եմ երգել, պարել, կազմակերպել ֆոտոսեսիաներ և բաժանել ստորագրություններ»:
Այնուհետև Մալախովը բերել է տաս հատ նարինջ և բաժանել հանդիսատեսին՝ այսպիսով հանգստացնելով բորբոքվող կրքերը: