Իրանն անհանգստացած է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների ջերմացմամբ
Իրանն անհանգստացած է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների զարգացմամբ Սիրիայի հարցում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Anadolu-ին: Այս մասին Anadolu-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից:
Դիվանագետը նշել է, որ ռուսական «Су-24»-ի հետ կապված ճգնաժամի հաղթահարումից հետո, Մոսկվան և Անկարան սկսել են համագործակցել Սիրիայում իրավիճակի շտկման համար, բայց այդ համագործակցությունն առաջացրել է Թեհրանի դժգոհությունը:
Ըստ տեղեկությունների՝ իրանական կողմը վճռականորեն հերքում է լուրերն այն մասին, թե վերջերս կատարված օդային հարվածները թուրքական զինվորականների գտնվելու վայրի ուղղությամբ, կատարվել է իրանական արտադրության անօդաչու սարքերի միջոցով:
«Թեհրանը դժգոհ է թուքական «Եփրատի վահան» գործողությունից, քանզի, ուզում է, որ տարածաշրջանում իրադարձությունները ծավալվեն Իրանի և ոչ թե Թուրքիայի թելադրմամբ»,- նշեց դիվանագետը:
Ավելի վաղ հայտարարվեց այն մասին, որ Մերձավոր Արևելքում և Աֆրիկյան երկրներում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը, Մոսկվայում խորհրդակցություն է անցկացրել Իրանի արտաքին գործերի փոխնախարար՝ Հուսեյն Ջաբերի-Անսարիի և Թուրքիայի արտաքին գործերի պետի տեղակալ՝ Սեդաթ Օնալի հետ, սիրիական հարցի շուրջ Աստանայում բանակցությունների նախապատրաստման վերաբերյալ: