Ջոն Մաքքեյնը հայտնել է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ միայն ուժի դիրքերից խոսել
ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, ով հայտնի է իր հակառուսական հայտարարություններով, չի հավատում Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների վերագործարկմանը, ինչպես նաև անհրաժեշտ է համարում Մոսկվայի հետ խոսել ուժի դիրքերից: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով Deutsche Welle-ին:
«Ես տեսել եմ երեք նախագահի՝ Բուշ, Քլինթոն, Օբամա, ովքեր հավատում էին, որ կարող են Վլադիմիր Պուտինի հետ նոր հարաբերություններ հաստատել»,- ասել է սենատորը:
Ըստ հանրապետական գործչի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու միակ ճանապարհը «Ռոնալդ Ռեյգանի սկզբունքներին վերադառնալն է»՝ «խաղաղության հասնելը ուժի միջոցով»: