Թուրքիան լիովին աջակցում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը. Չավուշօղլու
Անկարայում տեղի են ունեցել Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարներ Մևլյութ Չավուշօղլուի և Միխաիլ Ջանելիձեի բանակցությունները: Այս մաին գրում է Apsny.ge-ն:
Նշվում է, որ հանդիպման ավարտին, Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին:
«Մենք նաև հանդես ենք գալիս Եվրամիության և Վրաստանի միջեւ վիզային ռեժիմի պարզեցման վերաբերյալ համաձայնությունների արագ իրագործման օգտին»,-հավելել է Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ աջակցում են նաև Վրաստանի տարածքային ամբողջականությանը: