Թուրքիան ընդդեմ ԱՄՆ-ի. Թուրքիայի էներգետիկայի նախարարը ԱՄՆ-ին մեղադրել է կիբերհարձակմաների մեջ
Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը Ստամբուլի և նրա արվարձանների բնակիչների` էլեկտրասնուցման հաճախակի ընդմիջումների վերաբերյալ բողոքները մեկնաբանել է այսպես` «նախարարությունը ենթարկվել է ԱՄՆ-ի կիբերհարձակմաներին»:
Ինչպես տեղեկացնում է Turkish Minute լրատվականը, նախարարը նաև տեղեկացրել է կիբերհարձակումների համակարգային բնույթի մասին:
«Երեկ մենք բախվել ենք զանգվածային կիբերհարձակումների հետ` բխող Միացյալ Նահանգներից: Նման հարձակումները էներգետիկայի նախարարության տարբեր վարչությունների համակարգված բնոյթով են կատարվել»,-ասել է նա:
Ինչպես նշում է լրատվական կայքը, Ալբայրաքը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է: