Միայն հիմարները դեմ կլինեն Ռուսաստանի հետ լավ հարաբերություններին. Թրամփ (լուսանկար)
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո Ռուսաստանը ավելի շատ կհարգի ԱՄՆ-ն, քան այժմ:
«Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները լավ է, ոչ թե վատ: Միայն «հիմար» մարդիկ կկարծեին, որ դա կարող է վատ լինել: Մենք ունենք բավականաչափ խնդիրներ ամբողջ աշխարհում, բացի սրանից: Իմ նախագահության օրոք Ռուսաստանը ավելի շատ կհարգի մեզ, քան հիմա», - գրել է նա իր «Twitter»-ում: