ԱՄՆ-ը մտադիր է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության սենատոր Լինդսի Գրեմը հայտնել է հաջորդ շաբաթ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացելնու վերաբերյալ նոր օրինագիծ առաջարկելու մտադրության մասին։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Պատժամիջոցները գալիս են, նորընտիր նախագահ Թրամփ։ Ես հուսով եմ, որ ուրբաթ օրվանից հետո Դուք կհասկանաք, որ ռուսներն իրոք միջամտել են մեր ընտրություններին»,- ասել է սենատորը։
Քաղաքական գործչի խոսքով՝ Ռուսաստանն իբր հանդիսանում է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սերվերների վրա կիբերհարձակումների նախաձեռնողը, իսկ հաքերային հարձակումներն էլ նպաստել են նախագահական ընտրություններին կուսակցության առաջադրած թեկնածուի՝ Հիլաի Քլինթոնի պարտությանը։