Փիթը անցկացրել է իր կյանքի վատագույն Ամանորը
Սուրբ Ծնունդին Բրեդ Փիթին հաջողվել էր հանդիպել իր երեխաների հետ, ովքեր նույնիսկ չէին էլ շնորհավորել իրենց հորը ծննդյան օրվա կապակցությամբ:
Այնուամենայնիվ, դերասանը չափազանց ոգևորված էր, որ հնարավորություն ունի երկար ժամանակ անց տեսնել իր երեխաներին, շփվել նրանց հետ: Նշենք, որ այս հանդիպումը տեղի է ունենեցել հոգեբանի հսկողության ներքո: Այժմ պարզվում է, որ Սուրբ Ծննդյան տոները Փիթի համար դարձել են ամենածանրը ողջ կյանքում:
«Դա ամենավատ տոնն էր իմ ողջ կյանքում», - ասել է դերասանը իր մտերիմների ներկայությամբ:
Նա չի հասկանում, թե ինչու է Ջոլին այդ ամենն արել: