Իրանը նախազգուշացում է տվել սահմանը խախտել փորձող ամերիկյան օդանավերին
Իրանը մի քանի նախազգուշացում է տվել ամերիկյան հետախուզական ինքնաթիռներին, որոնք Իրանի հարավում իրականացվող զորավարժությունների ժամանակ փորձել են մոտենալ իրանական ուժերին: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով «Tasnim» գործակալությանը:
«Վերջին 3 օրերին 12 նախազգուշացում է տրվել օդանավերին, որպեսզի թույլ չտան որ դրանք մոտենան երկրի օդային տարածքին»,- բրիգադային հրամանատար Աբբաս Ֆարաջփուրի խոսքը փոխանցում է գործակալությունը:
Գործակալությունը հաղորդում է, որ նախազգուշացումները տրվել են ԱՄՆ ՌԾՈւ կործանիչների և անօդաչու սարքերի համար, որոնք փորձել են մոտենալ երեք տարին մեկ անգամ ընթացող օդային զորավարժությունների անցկացման գոտուն։
Զորավարժություններին մասնակցում են ավելի քան 17 հազար զինվորական: