«Հանգչիր խաղաղությամբ, Բրիթնի՛. «Sony Music»-ը «թաղել է» Բրիթնի Սփիրսին
«Sony Music» հայտնել է հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսի մահվան մասին: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով Independent-ին:
Նշվում է, որ երգչուհի մահվան մասին հայտարարությունը, սակայն շուտով հեռացվել է ընկերության Twitter-յան էջից:
Հայտարարության մեջ գրված է եղել. «Հանգչիր խաղաղությամբ, Բրիթնի Սփիրս»:
Սակայն, ավելի ուշ, ընկերությունը հայտնել է, որ էջը հաքերների հարձակման թիրախում է հայտնվել, որտեղ էլ նման տեղեկատվություն է տարածվել: