Օբաման արգելել է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել 2017 թվականի պաշտպանական ծախսերի վերաբերյալ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Օրենքը սահմանափակում է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը:
Փաստաթուղթը, մասնավորապես, ԱՄՆ-ի ՊՆ-ին արգելում է 2017 թվականին ֆինանսական միջոցներ տրամադրել Մոսկվայի հետ ռազմական համագործակցությանը մինչև այն պահը, քանի դեռ Պենտագոնը ԱՄՆ-ի Պետքարտուղարության հետ համաձայնությամբ Կոնգրեսին չի տեղեկացնի այն մասին, որ Ռուսաստանը դադարել է «Ուկրաինայի տարածքի օկուպացիան և ագրեսիվ գործողությունները, որոնք սպառնում են Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի անդամների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»:
Առանձին կերպով արգելք է դրվել «ցանկացած գործողությունների» ֆինանսավորման վրա, որոնք կճանաչեն Ռուսաստանի ինքիշխանսությունը Ղրիմի նկատմամբ: