Երգչուհի Շերին մեղադրում են տառատեսակի գողության մեջ
Գրաֆիկական դիզայնեռ Մոշիկ Նադավը երգչուհի Շերին մեղադրել է տառատեսակի գողության մեջ։ Այս մասին գրում է Life.ru-ն։
Մասնագետը նշել է, որ իր աշխատանքն օգտագործել են երգչուհու «Closer to the Truth» ալբոմի կազմի համար։
Դիզայները հայտնում է, որ կապվել է երգչուհու ներկայացուցիչների հետ, գրաֆիկական դիզայներների հետ, բայց ոչ ոք դրան ուշադրություն չի դարձրել, և ալբոմը շարունակում է նույն տեսքով վաճառվել։
Նադավը վնասի փոխհատուցում է պահանջում։ Վերջինս վնասը գնահատել է 5 միլիոն դոլար։