Քիմ Քարդաշյանի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել
Այս տարվա աշնանը Քիմ Քարդաշյանը, ենթարկվելով կողոպուտի, հեռացել էր ասպարեզից` ասես տնային կալանքի ենքարկվելով:
Քիմի մտերիմները ասում էին, որ վերջինս ընկել է դեպրեսիայի մեջ: Իրավիճակը ավելի բարդացավ, երբ հոսպիտալացվեց նրա ամուսինը` Քանյե Ուեսթը: Այս ամենի արդյունքում Քարդաշյանի առողջությունը վատացել է: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Լրատվամիջոցները տեղեկացում են, որ բժիշկները աստղի մոտ ախտորոշել են էնդոմետրիոզ հիվանդություն, որը կարող է հանգեցնել անպտղության: Լրագրողները ասում են, որ Քարդաշյանի մոտ այդ հիվանդությունը ախտորոշվել է նոյեմբերի վերջին, ինչից հետո նա փակվել է տանը` չցանկանալով շփվել արտաքին աշխարհի հետ:
Այժմ Քարդաշյաններից ամենահայտնին բուժվում է, որպեսզի իր առողջական վիճակը վերականգնի և կարողանա անցնել կյանքի բնականոն ընթացքին, դիմակայի դժվարություններին: