Անջելինա Ջոլին Փիթի ծննդյան օրը դստեր հետ գնումների է դուրս եկել
Ամերիկյան դերասանուհի Անջելինա Ջոլին դստեր՝ Շայլոյի հետ Բրեդ Փիթի ծննդյան օրը խանութներով են շրջել: Այս մասին գրում է US Magazine-ը:
Դեկտեմբերի 18-ին լրացել է Փիթի 53 տարին: Պարբերականի տեղեկության համաձայն՝ հենց այդ օրը Ջոլին դստեր հետ Լոս Անջելեսում գնումների էին դուրս եկել:
«Շայլոն շատ է հետաքրքրվում լուսանկարներով, և Անջելինան խնդրել է ցույց տալ որոշ վինտաժային ֆոտոխցիկ»,- հաղորդում է աղբյուրը՝ խոսելով խանութներ կատարած Անջելինայի այցի մասին: Նրա խոսքերով՝ դերասանուհին ուշադիր ուսումնասիրել է սարքը, հարցեր տվել, իսկ աղջիկը ուշադրությամբ լսել է:
Ինչպես նշվում է՝ Ջոլին գնել է մի լուսանկարչական ապարատ, որից հետո նրանք գնացել են:
Այն մասին, թե ինչպես է Փիթը նշել իր ծննդյան տարեդարձը, դեռևս չի հաղորդվում: