Իրանը ժամանակավորապես փակել է դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում
Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) փակել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Ստամբուլում, Տրապիզոնում և Էրզրումում դեկտեմբերի 20-ին`այսօր բոլոր հյուպատոսարանները փակ են լինելու: Բոլոր իրանցիներին կոչ ենք անում խուսափել այդ տարածքներ գնալուց»,- ասվել է Դեսպանատան պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը մահացել է զինված հարձակման հետևանքով, որը տեղի է ունեցել երկուշաբթի Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող Ժամանակակից արվեստի կենտրոնում բացված ցուցահանդեսի բացմանը: