Չինուհիներն իրենք են ադամանդներ գնում՝ չմնալով տղամարդկանց հույսին
Չինաստանի երիտասարդ բնակչուհիները հույսը տղամարդկանց վրա դնելու փոխարեն նախընտրում են իրենք ադամանդներ գնել: Այս մասին գրում է Bloomberg-ը:
Խոսքը 18-34 տարեկան կանանց և աղջիկների մասին է: Այս պահին հենց նրանք են ապահովում Չինաստանում ադամանդների վաճառքի 68%-ը:
Ադամանդ գնող չինուհիները վստահեցնում են, որ իրենց պետք չէ տղամարդկանցից պասիվ կերպով սպասել նմանատիպ նվերների, իսկ ադամանդներով զարդարված ոսկեղենը ինքնաարտահայտման «բնական միջոց է», ինչպես նաև հրաշալի ժառանգություն, որը կարելի է փոխանցել հաջորդ սերնդին:
Ինչպես նշում են որոշ փորձագետներ՝ երիտասարդ չինուհիների համար ադամանդներն ոչ թե հավիտենական սիրո, այլ ավելի շատ ձեռքբերումների նորաձև խորհրդանիշ է: