«Միսս աշխարհ 2016»-ի կոչմանն արժանացել է Պուերտո Ռիկոյի ներկայացուցչուհին
ԱՄՆ-ում ավարտվել է «Միսս աշխարհ 2016» մրցույթը, որի հաղթողն այս տարի դարձել է Պուերտո Ռիկոն ներկայացնող 19-ամյա Ստեֆանի Դել Վալյեն: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը:
Առաջին վիցե-միսս աշխարհ կոչմանն արժանացել է Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Յարիթզա Միգելինա Ռեյես Ռամիրեսը, իսկ երկրորդին՝ Ինդոնեզիայի բնակչուհի Նատաշա Մանուելլան: Բացի այդ, լավագույն հնգյակում են հայտնվել Քենիայի և Ֆիլիպինների ներկայացուցիչները:
Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել են 117 աղջիկ: