Ռոբ Քարդաշյանը և Բլեք Չայնան բաժանվել են
Ռոբ Քարդաշյանի և Բլեք Չայնայի ընտանեկան երջանկությունը երկար չտևեց. զույգը բաժանվել է իրենց առաջնեկի ծնունդից ընդամենը մեկ ամիս անց: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Ինչպես և սպասվում էր, նրանց բաժանումը հանգիստ և խաղաղ չի անցել: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, որ հաքերները կոտրել են Չայնայի հեռախոսը և հրապարակել ընկերների և իրավաբանների հետ վերջինիս ունեցած նամակագրությունը, որտեղ նա իր երեխայի հորը անվանում է «գեր» ու «ծույլ»` հաճախ նշելով, որ շուտով հեռանալու է Ռոբից:
Այդ բոլոր հաղորդագրությունները կարդալուց հետո իր «Instagram»-ում Ռոբը տեղադրել է տեսաուղերձ, որտեղ նշել է, որ իր սիրտը կոտրված է Չայնայի այսպիսի պահվածքի պատճառով:
«Ես մեծ ցավ եմ զգում: Երբեք իմ կյանքում այսպիսի ցավ չեմ զգացել: Եվ ես չեմ ձևացնում, քանի որ խոսքն իմ ընտանիքի մասին է, իսկ Չայնան իմ ընտանիքն էր, ես նրան վերաբերվում էի թագուհու նման», - գրել է Ռոբը` հավելելով, որ նա տարել է իրենց նորածին դստերը:
«Նա տարել է երեխային և թողել է այս գեղեցիկ տունը, որը ես գնել էին հատուկ նրանց համար նախքան Սուրբ Ծնունդը: Ես սիրում էի նրան, տվել էի ամեն ինչ: Ես չգիտեի, որ միայն նրա ծրագրերի մի մասն էի: Ես հավատում էի, որ նա սիրում է ինձ»: